14/01/2021 17:06
Թուրքիան հայտարարել է Ռուսաստանի հետ С-400-ի մատակարարման շուրջ բանակցությունները շարունակելու մասին
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ հրաժարվել ռուսական С-400 համակարգերից և շարունակում է բանակցությունները Մոսկվայի հետ համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարման շուրջ։
«Անկարայի համար խնդրահարույց կլինի հրաժարվել ռուսական հակաօդային պաշտպանության С-400 համակարգեր գնելուց», - մեջբերում է նրա խոսքերը Haber7-ը։
Աքարն ավելացրել է, որ Թուրքիան հույս ունի երկխոսության միջոցով լուծել ԱՄՆ-ի հետ առկա տարաձայնություններն այս հարցում։
«Թուրքիան շարունակում է բանակցել Ռուսաստանի հետ C-400-ի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման շուրջ», - ասել է թուրք նախարարը։