14/01/2021 11:10
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 448 դեպք, մահերի թիվն ավելացել է 18-ով
Հայաստանում հունվարի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 163 576 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 448-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 151 849 (+603) մարդ, այս պահին բուժվում է 8043 (-173):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3684 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2963 (+12), իսկ այլ պատճառներով՝ 721 (+6):
Մեկ օրում մահացել է 18 մարդ: