14/01/2021 10:07
Ղարաբաղի տարածքում արդեն վերականգնվել է ավելի քան 300 շինություն. ՌԴ ԱԻՆ
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում արդեն վերականգնել են ավելի քան 300 շինություն՝ օգտագործելով Ռուսաստանից որպես մարդասիրական օգնություն առաքված շինանյութեր:
«Աշխատանքներ են ընթանում այժմ ավելի քան 450 շինություններում», - հայտնում են գերատեսչությունից:
Նշվում է, որ ներկայում 90 տեղական շինարարական կազմակերպություն վերանորոգում և վերակառուցում է իրականացնում, դրանցից 50-ից ավելին աշխատում է Ստեփանակերտում: