14/01/2021 10:46
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների համար կառուցվում է հերթական մոդուլային ենթակառուցվածքը
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական մասնագետները Ստեփանակերտում, Գետավան և Քարաքենդ բնակավայրերում կառուցել են երեք բլոկ-մոդուլային քաղաք, որոնցում արդեն տեղակայված է խաղաղապահ զորախմբի մոտ 400 զինծառայող:
Ներկայում ընթանում են հարթակների նախապատրաստում ևս 5 քաղաք կառուցելու համար, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է ավելի քան 540 մարդ:
Բլոկ-մոդուլային ավանները լիարժեք ինքնավար օբյեկտներ են, որոնք համալրված են կենսաապահովման բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով:
Բնակավայրը կահավորված է: Յուրաքանչյուր ավանի տարածքում առկա է մարզադահլիճ, բաղնիք, բժշկական կետ, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, ժամանցի սենյակ, գրասենյակ, գույքի պահեստ, ճաշարան, նաև մթերային պահեստ: