14/01/2021 13:50
ԱՀԿ-ն կանխատեսել է COVID-ի ավելի ծանր տարի
Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը չի բացառում, որ կորոնավիրուսի համավարակի երկրորդ տարին կարող է ավելի ծանր լինել, քան` առաջինը, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք մտնում ենք համավարակի երկրորդ տարի, և այն կարող է լինել նույնիսկ ավելի ծանր՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման դինամիկան 7 որոշ խնդիրներ, որոնք տեսնում ենք», - հայտարարել է նա:
Ռայանի կարծիքով՝ վերջին 2 շաբաթում կազմակերպության ստացած տվյալները վկայում են, որ հիվանդացությունը «կրկին պիկի է հասել»:
ԱՀԿ ներկայացուցչի խոսքով՝ Հյուսիսային կիսագնդում, հատկապես Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում դիտվում է «կատարյալ փոթորիկ»: