14/01/2021 16:38
ԱՀԿ-ն գնահատել է կորոնավիրուսի «բրիտանական» տարբերակի վտանգը
Կորոնավիրուսի նոր տարբերակը տագնապալի է. այն կբարձրացնի առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Քլյուգեն:
«Վիրուսի այս տարբերակը տագնապալի է: Ավելի ուժեղ վերահսկողության բացակայության դեպքում, որը կարող է դանդաղեցնել դրա տարածումը, դա էլ ավելի կմեծացնի առանց այդ էլ ծանրաբեռնված առողջապահական հաստատությունների բեռը», - հայտարարել է Քլյուգեն՝ COVID-19-ի հարցով ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակի Եվրոպայի ԶԼՄ-ների համար առցանց-ճեպազրույցում:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել առողջապահական հաստատությունների բեռը թեթևացնելու համար: