«Եղել են դրվագներ, որ մի քանի անգամ եմ նկարահանել և ամեն անգամ էլ հուզվել, արտասվել եմ». Արշալույս Հարությունյանի «Հարսանիք թիկունքում»-ը մեծ էկրան կբարձրանա հունվարի 28-ից

14/01/2021 17:29

«Եղել են դրվագներ, որ մի քանի անգամ եմ նկարահանել և ամեն անգամ էլ հուզվել, արտասվել եմ». Արշալույս Հարությունյանի «Հարսանիք թիկունքում»-ը մեծ էկրան կբարձրանա հունվարի 28-ից


Հայոց բանակի օրը՝ հունվարի 28-ին, հանրությանը կհանձնվի «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորումը: 68 անգամ բեմ բարձրացած սիրված ներկայացման էկրանավորման ռեժիսորն Արշալույս Հարությունյանն է, նախագծի մտահղացումը Տիգրան Վիրաբյանինն է:

Այս ֆիլմը նվիրվում է հայ զինվորին: Պրեմիերան պետք է կայանար դեռ նախորդ տարի, սակայն համավարակը, այնուհետև պատերազմը, խառնեցին նաև մշակութային «խաղաքարտերը»: Ի դեպ, եթե ներկայացումը մեզ ստիպում էր զուտ Ապրիլյան պատերազմ վերապրել, ապա հիմա վերքերն ու հետքերն առավել թարմ են, զգացողություններն՝ առավել այսօրեական…

Ֆիլմի ռեժիսորը Արշալույս Հարությունյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը: Մոնտաժի ռեժիսորը Սուրեն Սարգսյանն է:

Սցենարը գրել է Անահտիտ Աղասարյանը, պրոդյուսերն է Արման Միտոյանը:

Բեմադրությունը Լյուդվիգ Հարությունյանինն է, նկարչական ձևավորումը՝ Գարեգին Եվանգուլյանինը:

Կոմպոզիտորը ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն է, զգեստների ձևավորել է Լուսինե Խաչատրյանի:

Դերերում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյան, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Հարությունյան, Տարոն Գրիգորյան, Արսեն Սաղաթելյան, Ջեմմա Ադամյան:

Aysor.am-ը զրուցել է Արշալույս Հարությունյանի հետ:

- Ներկայացումից ֆիլմ ստանալը որքանո՞վ էր բարդ, հատկապես, որ ներկայացումը մեծ հաջողություններ ուներ:

- Ցանկացած ռեժիսորի համար այլ ռեժիսորի աշխատանքին անդրադառնալը բարդ է, քանի որ վերաբեմադրում է տեղի ունենում, մասնագիտական սոլիդարության հարց կա: Որևէ այլ ռեժիսորի առաջարկ չէի ընդունի, բայց քանի որ տվյալ դեպքում առաջարկը վերաբերում էր ինձ հարազատ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնին, իսկ բեմադրող Լյուդվիգ Հարությունյանը, նախագծի հեղինակ Տիգրան Վիրաբյանը և պրոդյուսեր Արման Միտոյանն իմ ընկերներն են, չէի կարող չընդունել առաջարկը: Այս ամենին ես չվերաբերվեցի որպես գործնական առաջարկի, սա ինձ համար աշխատանք էր, որը պետք է անեինք «ընտանիքի» անդամներով: Միակ մտածմունքն այն էր, թե ինչպե՞ս անենք, որ ավելի լավ ստացվի: Այսինքն, նպատակը բոլորի ունակությունները ծառայեցնելն էր ի շահ ներկայացման էկրանավորման: Այս պարագայում բարդ էր նաև այնքանով, որ խոսքը սիրված և մեծ հաջողություն ունեցած ներկայացման մասին էր: Ցանկություն կար այնպես անել, որ տվյալ գործն ավելի շատ հանդիսատես ունենա ոչ միայն Հայաստանում, այլև դրսում, աշխարհագրությունը մեծացնելու միտք կար, իսկ տեխնիկական խնդիրներից ելնելով՝ միշտ չէ, որ դա հնարավոր էր: Այս ամենում ոչ թե ամենաբարդն, այլ ամենահաճելին իմ հարազատ թատրոնի դերասանների հետ աշխատանքն էր: Փոխադարձ հարգանքի, սիրո մթնոլորտում ներդաշնակ աշխատանք է եղել:

- Փաստորեն, դերասանական կազմը փոփոխության չի ենթարկվել:

- Ոչ, փոփոխություն չի եղել դերասանական կազմում, նույնիսկ այդ մասին չենք էլ մտածել: Ես նման փորձ ունեի նախկինում, երբ ներկայացման էկրանավորման ժամանակ դերասանները փոխվել էին, սակայն այս անգամ դերասանների փոփոխությունը չի էլ քննարկվել, ֆանտաստիկ անսամբլ է հավաքված, նրանք խենթերի պես սիրում են իրենց աշխատանքը, նվիրված են իրենց թատրոնին: Ցավով պետք է նշեմ, որ Հայաստանում նվիրյալների խնդիր կա: Ցանկացած ռեժիսորի համար երազելի մթնոլորտ էր: Դժվար նկարահանման օրեր ունեինք, որոնք կարող էին հյուծել, սակայն ամեն ինչ շատ լավ էր ընթանում: Ուրախ եմ, որ այդ դերասանական կազմն է, և փոփոխություն չի եղել:

- Ինչպես ներկայացումը, այնպես էլ ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում: Հայաստանում թատրոնի բեմում ֆիլմ նկարահանելու փորձ նախկինում, եթե չեմ սխալվում, երբեք չի եղել: Ինչո՞ւ որոշեցիք այս ձևաչափով աշխատել, չկա՞ մտավախություն, որ այն կարող է որպես հեռուստաթատրոն ընկալվել:

- «Հարսանիք թիկունքում» ներկայացումը, ինչ խոսք, մեծ հաջողություն ուներ, հասել էր իր փառքի գագաթնակետին, հանդիսատեսի կողմից սիրված էր, լեփ-լեցուն դահլիճներում խաղացվել էր բազմիցս: Հանդիսատեսի քանակը մեծացնելու խնդիր կար դրված, պետք է որոշում կայացնեինք, թե ի՞նչ պետք է անենք, որ ներկայացումն իր հմայքը չկորցնի: Բոլորիս համար առաջնային խնդիր էր ոչ թե փոփոխություն մտցնելը, այլ այնպես անելը, որ ներկայացման էներգետիկան, հուզականությունը, ոգին չկորցնենք: Մենք հնարավորություն ունեինք Գյումրիում որևէ հարմար տուն, բակ գտնելու և այնտեղ նկարահանելու, ավելի կինոյի լեզվին հատուկ ձևով դա անելու: Սակայն որոշեցինք անել մի բան, որը նախկինում Հայաստանում երբևէ չէր արվել՝ թատրոնի բեմում նկարահանել ֆիլմ. սա նոր փորձ է: Պահպանված է թատրոնի աուրան, բայց ամեն ինչ փոփոխության է ենթարկվել և ադապտացվել է տեսախցիկին և կինոյի լեզվին: Ամեն ինչ արվել է թատրոնի պայմանականության մեջ, սակայն սա հեռուստաթատրոն չէ, այլ ֆիլմ է: Դեկորացիաներից սկսած ադապտացիայի է ենթարկվել ամեն ինչ, շատ մանրակրկիտ աշխատանք է տարվել: Գուցե, հանդիսատեսը նույնիսկ չնկատի, որ գործողությունները կատարվում են թատրոնի բեմում, սակայն մենք այնքան խանդավառված ենք մեր կատարած աշխատանքով, որ ցանկանում ենք անպայման ասել այս փորձի մասին:

- Սցենարը փոփոխության ենթարկվե՞լ է: Ներկայացումը դիտած մարդու համար ֆիլմը հետաքրքիր կլինի՞:

- Փոփոխություն ասվածը հարաբերական է, փոփոխություններ շատ են եղել, կարելի է ասել՝ այդ փոփոխությունները պայմանավորված են ժանրի, ձևաչափի թելադրանքով: Թատրոնում դերասանի խաղը, էներգետիկան այլ են, այս փոփոխություններն արվել են, բայց ամեն ինչ արվել է այն նպատակով, որ ներկայացման էներգետիկան, հուզականությունը, համն ու հոտը չկորչեն: Կարծում եմ, որ ֆիլմում այդ փոփոխությունները ստացել են իրենց վառ գույները: Ավելին, եթե ներկայացումն արդեն դիտել եք, դա դեռ չի նշանակում, որ ֆիլմը հետաքրքիր չի լինի, այն նոր գույներ և հետաքրքրություններ ունի: Վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր սիրել են ներկայացումը, կսիրեն նաև ֆիլմը, կվերապրեն նույն էմոցիաները, որոնք արդեն ունեցել են այս գործից:

- «Հարսանիք թիկունքում» ներկայացումը հետագայում նույնպես խաղացվելու է, արդյոք ֆիլմը չի խանգարի դրա ճակատագրին:

- Թատրոնն ամեն դեպքում կենդանի արվեստ է, շնչող օրգանիզմ է, այդ ամենը միանգամայն տարբերվում է ֆիլմից: Կարծում եմ, որ միմյանց չեն կարող խանգարել, նույնիսկ մրցակից չեն: Վստահ եմ՝ այն մարդիկ, ովքեր դիտել են ներկայացումը, սիրով կդիտեն ֆիլմը, և հակառակը: Կարծում եմ՝ միմյանց օգնելու են:

- Սա ֆիլմ է պատերազմի մասին, պատերազմի պարտադրած զգացողության, ապրումների մասին: Հետաքրքիր է, նկարահանման ընթացքում եղե՞լ են դրվագներ, որոնցից ինքներդ եք հուզվել:

- Մենք նպատակ չունենք մարդկանց ցավեցնելու կամ ստիպելու, որ իրենց ցավը վերապրեն, մենք նպատակ ունենք մարդկանց քաջալերելու, որ չնայած ցավին՝ կյանքը շարունակվում է: Այլ հարց է, որ թեման և գործն այնպիսին է, որ չես կարող արցունքներդ զսպել, յուրաքանչյուր զգացմունքային մարդ դիտելիս ունենալու է պոռթկումներ: Ես ինքս արտասվել եմ նկարահանման ժամանակ, նույնիսկ եղել են դրվագներ, որ մի քանի անգամ եմ նկարահանել, և ես ամեն անգամ էլ հուզվել եմ, արտասվել եմ: Իհարկե, սա չի խոսում այն մասին, որ ես «ղզիկ» եմ, պարզապես զգացմունքային մարդը չի կարող այս գործին այլ ձևով մոտենալ (ժպտում է - հեղ.):

- Ներկայացումը 2016-ի քառօրյա պատերազմի ընթացքում ընտանիքի պատմություն էր ներկայացնում: Թեև Դուք նշեցիք, որ սցենարում փոփոխություն չի եղել, բայց արդյոք սեպտեմբերի 27-ին վերսկսված Արցախյան երկրորդ պատերազմն ինչ-որ չափով չձևափոխեց համանուն ֆիլմի ընթացքը:

- Նախ ֆիլմի նկարահանումներն ավարտվել էին նախքան պատերազմը: «Հարսանիք թիկունքում» ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 2016 թվականին տեղի ունեցած Ապրիլյան պատերազմի ժամանակ: Ֆիլմը 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում Թալիշում զոհված գյումրեցի Հրաչ Գալստյանի մասին է: Գործողությունները տեղի են ունենում ոչ թե մարտի դաշտում, այլ թիկունքում: Սյուժեի հիմքում գյումրեցի ընտանիքի պատմություն է, որտեղ պատրաստվում են գերդաստանի միակ արու զավակին ամուսնացնել: Ներկայացվում են ապրիլի 2-ի դեպքերը, թե ինչպես են հարսանիքին գալիս ընտանիքի՝ արտագաղթած և աշխարհի տարբեր ծայրերում ապրող հարազատները: Սակայն, ցավոք, պատերազմի հետևանքով հարսանիքը կիսատ է մնում, հերոսը ստիպված թողնում է հարսնացուին ու մեկնում ռազմադաշտ: Առանց կրակոցի, առանց վառոդի հոտի, առանց խրամատի ու մահվան տեսարանի. ընդամենը մեկ ընտանիքի պատմության միջոցով ներկայացվում է ապրիլյան քառօրյայի ողջ ողբերգությունը՝ միաժամանակ շեշտելով, որ չնայած ծանր փորձությանը՝ կյանքը շարունակվում է...

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Այսօր, 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան Այսօր, 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան Այսօր, 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Այսօր, 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է Այսօր, 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան Այսօր, 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն Այսօր, 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը 10/01/2025 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը 10/01/2025 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը 10/01/2025 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են 10/01/2025 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր 10/01/2025 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) 10/01/2025 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) 10/01/2025 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ) 10/01/2025 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը 10/01/2025 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած 10/01/2025 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային 10/01/2025 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 10/01/2025 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա 10/01/2025 12:20 Wejhatt թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր 10/01/2025 12:18 Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր 10/01/2025 12:12 Աշխատաժամանակի տևողության կրճատումը «աշխատանք և ընտանիք» հավասարակշռությանն է միտված. ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ 10/01/2025 11:59 Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս, Փաշինյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում․ Առաքելյան 10/01/2025 11:46 Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին 10/01/2025 11:41 Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար 10/01/2025 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները 10/01/2025 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել 10/01/2025 11:20 «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) 10/01/2025 11:15 Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից 10/01/2025 11:09 Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի 10/01/2025 11:04 Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան 10/01/2025 10:57 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում 10/01/2025 10:40 Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ 10/01/2025 10:33 Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի 10/01/2025 10:30 Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 10/01/2025 10:28 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 10/01/2025 10:20 Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը կասկածվում են Ցեղասպանության գրադարանից գրքեր գողանալու մեջ․ Դեմոյան 10/01/2025 10:13 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ 10/01/2025 09:53 ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում և ուղիղ կապվածություն ունի ՀՀ անվտանգության հետ 10/01/2025 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 10/01/2025 09:34 Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին 10/01/2025 09:24 Լարսը բաց է 10/01/2025 09:21 Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 10/01/2025 09:09 «Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները 10/01/2025 09:07 «Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով 10/01/2025 09:05 «Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել 10/01/2025 09:03 «Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին 10/01/2025 08:56 2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվն աճել է 19.8 տոկոսով․ Փաշինյան 10/01/2025 08:52 «Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը 09/01/2025 22:20 Ռուսաստանը համարում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելով՝ Հայաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՏՄ-ին․ «Մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի հետ կառուցելու ենք՝ այս հանգամանքից ելնելով»

Տվյալ բաժնի վերջին նյութերը