15/01/2021 10:30
Արսեն Թորոսյանն աշխատանքի է. նման տեղեկություն չունեմ. խոսնակը՝ նախարարի հրաժարականի լուրերի մասին
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Սակայն Aysor.am-ի հետ զրույցում նրա մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշեց, որ նման տեղեկություն չունի:
«Արսեն Թորոսյանն աշխատանքի է, իր պարտականություններն է կատարում: Ես նման տեղեկություն չունեմ», - ասաց նա:
Հիշեցնենք, որ մամուլն այսօր գրել էր, թե վարչապետի և նախարարի միջև նախապատերազմյան շրջանում առկա կոնֆլիկտն ավելի է սրվել պատերազմից հետո։ Թորոսյանը թիմի հավաքների ժամանակ ասել է, որ ձախողել են երկրի կառավարումը, և ճիշտ կլինի, որ պարտությունից հետո հեռանան։