15/01/2021 11:28
Լեռնային Ղարաբաղ ռուս խաղաղապահների համար առաքվել է «Спутник-V» պատվաստանյութի շուրջ 2000 չափաբաժին
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների համար առաքվել է կորոնավիրուսի դեմ «Спутник-V» պատվաստանյութի շուրջ 2000 չափաբաժին: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:
Ինչպես նշել են մամուլի ծառայությունում՝ ռազմական բժիշկներն արդեն պատվաստում են խաղաղապահներին: Այն երկու փուլով է իրականացվելու: Առաջինը պատվաստվել են խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ու ռազմական բժիշկները: