15/01/2021 13:04
Նիկոլ Փաշինյանն Արսեն Թորոսյանից հրաժարականի դիմում չի ստացել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հրաժարականի դիմում չի ստացել։
«Կառավարությունում Արսեն Թորոսյանից հրաժարականի դիմում չի ստացվել», - Aysor.am-ին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Նշենք՝ մամուլում ակտիվորեն լուրեր են տարածվում, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։
Նշվում է, թե իբր, Թորոսյանը թիմի հավաքների ժամանակ ասել է, որ ձախողել են երկրի կառավարումը և ճիշտ կլինի, որ պարտությունից հետո հեռանան։