15/01/2021 15:53
Սյունիքում սահմանների որոշման գործընթացն ընթանում է մարդու իրավունքների խախտումներով. ՄԻՊ
Սյունիքում սահմանների որոշման գործընթացն ընթանում է մարդու իրավունքների խախտումներով, լրագրողներին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Չի կարող այսքան արագ այդ գործընթացն ընթանալ, մեզ անհրաժեշտ են հանձնաժողովներ, մասնագիտական հետազոտություններ. մենք չենք կարող մեխանիկական մոտեցումներով դնել, մեր սահմանները որոշել», - ասաց նա։
Արման Թաթոյանը նշեց, թե այն ատելության մթնոլորտը, որ կա Ադրբեջանում, պետական կազմակերպված իստիտուտցիոնալ հիմքերի վրա դրված քաղաքականության արդյունք է։
Նա ասաց, թե շատ հարցեր կան, որ չի կարող հրապարակել, աշխատում են ԱԳՆ-ի հետ, Կադաստրի կոմիտեի հետ, ՊՆ-ի հետ։
«Իմ հանրային խոսքը մեկ նպատակ ունի՝ ամեն ինչ անել, որ հարցերն ի նպաստ քաղաքացիների իրավունքնների լուծվի», - ընդգծեց Թաթոյանը։