15/01/2021 14:49
Զախարովա. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի մտավորականության միջև երկխոսության նախաձեռնություններին
Ռուսաստանն ամեն կերպ ողջունում է հումանիտար բնույթի նախաձեռնությունները, որոնք գալիս են ադրբեջանցի և հայ հասարակական գործիչների կողմից: Այս մասին ուրբաթ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ամեն կերպ կողջունեինք Ադրբեջանի և Հայաստանի մտավորականության միջև ուղիղ երկխոսության հաստատումը, ինչպես նաև երկու երկրների կողմից համատեղ մարդասիրական միջոցառումների անցկացումը: Մեր կարծիքով, նման նախաձեռնությունները նպաստում են հաշտեցման, վստահության, փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը, օգուտ են բերում ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ժողովուրդներին, և, սկզբունքորեն, Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանին, հետևաբար նաև Ռուսաստանի Դաշնությանը: Ռուսական կողմը, անշուշտ, կաջակցի նման մարդասիրական գործողություններին, եթե Բաքուն և Երևանը ցույց տան անկեղծ մտադրություն այս ուղղությամբ շարժվելու համար», - ասել է նա: