15/01/2021 19:34
Լավրովն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Ղարաբաղի հարցով հանդիպման արդյունքները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովն ուրբաթ հեռախոսազրույցում քննարկել են Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:
Հունվարի 11-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ Իլհամ Ալիևի, Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի, բանակցություններից հետո, Ռուսաստանի նախագահը հայտարարել է երեք երկրների փոխվարչապետերի ղեկավարած աշխատանքային խմբի ստեղծման մասին:
Աշխատանքային խումբն առաջիկայում պետք է ներկայացնի Ղարաբաղի զարգացման ծրագրերը:
«Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովի արդյունքները, ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքը, ներառյալ հումանիտար հարցերի լուծմանը, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացի մեկնարկը», - ասված է հաղորդագրության մեջ:
Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ համագործակցության մի շարք արդիական թեմաների և միջազգային օրակարգին: