15/01/2021 14:35
Լավրովը Զարիֆի հետ քննարկելու է Ղարաբաղում տիրող իրավիճակը
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կվարի իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Այս մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ճեպազրույցի ընթացքում, որը հեռարձակվել է ԱԳՆ ֆեյսբուքյան էջում:
Նա պարզաբանել է, որ նախարարների բանակցությունները կանցկացվեն Մոսկվայում հունվարի 26-ին:
Ըստ նրա, բանակցությունների ընթացքում Զարիֆը և Լավրովը մտքեր կփոխանակեն միջազգային մի շարք հրատապ թեմաների, այդ թվում`Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի, Սիրիայում տիրող իրավիճակի, Պարսից ծոցի գոտում և Աֆղանստանում, ինչպես նաև ԳՀՀԾ-ի խնդրի շուրջ: