15/01/2021 16:08
ԱՄՆ-ում հունվարի 6-ի անկարգությունների գործով ավելի քան 100 մարդ է ձերբակալվել
Ամերիկացի իրավապահներն ավելի քան 100 մարդու են ձերբակալել Վաշինգտոնում հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգությունների գործով: Այս մասին հայտարարել է Հետախուզության դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը:
«Մենք և մեր գործընկերները ձերբակալել ենք ավելի քան 100 անձի անցյալ շաբաթ Կապիտոլիումի զավթման ընթացքում իրենց հանցավոր գործողությունների համար», - ասել է ՀԴԲ-ի տնօրենն արտակարգ իրավիճակների հարցով ճեպազրույցի ժամանակ:
Միջոցառումը, որին մասնակցել է նաև ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, նվիրված է եղել հունվարի 20-ին Ջոզեֆ Բայդենի երդմնակալության արարողության ընթացքում անվտանգության ապահովման հարցերին: