15/01/2021 16:11
Ռուսաստանը դուրս է գալիս Բաց երկնքի պայմանագրից
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Բաց երկնքի պայմանագրից երկրի դուրս գալու ընթացակարգը սկսելու մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Գերատեսչությունից պարզաբանել են, որ այս որոշումն ընդունվել է, քանի որ փաստաթղթի դրույթների կատարման շարունակության խոչընդոտները վերացնելու հարցում առաջընթաց չկա:
«Նոր պայմաններում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը լիազորված է հայտարարել Ռուսաստանի Դաշնությունը պայմանագրից դուրս բերելու ներքին ընթացակարգերի մեկնարկի մասին: Ավարտելուց հետո համապատասխան ծանուցումը կուղարկվի դեպոզիտարիաներ», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Բաց երկնքի մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թ. մարտի 24-ին Հելսինկիում՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամ 23 երկրների ներկայացուցիչների կողմից:
Նոյեմբերի 22-ին Միացյալ Նահանգներն ավարտել են «Բաց երկնքի մասին» պայմանագրից դուրս գալը: Ռուսաստանը հայտարարել է՝ աշխատելու է, որ մնացած մասնակիցները շարունակեն կատարել պայմանավորվածությունները: