«Ձեռքում քարտեզ է եղել, ծոցագրպանում՝ զինվորական գրքույկ, սնիկերս ու հեռախոս». 18-ամյա Սարգիս Ղազարյանը երազում էր Արծվաշենը վերադարձնելու մասին

15/01/2021 20:30

«Ձեռքում քարտեզ է եղել, ծոցագրպանում՝ զինվորական գրքույկ, սնիկերս ու հեռախոս». 18-ամյա Սարգիս Ղազարյանը երազում էր Արծվաշենը վերադարձնելու մասին


Արցախյան երկրորդ պատերազմն իսկական դաս եղավ բոլորիս համար: Հանուն հայրենիքի պայքարած ու նահատակված տղաները ոչ միայն սպիներ թողեցին մեր հոգում, այլև օրինակներ դարձան՝ hերոսության, նվիրվածության ու արժանապատվության խոսուն օրինակներ:

2001 թվականի դեկտեմբերի 3-ին ծնված Սարգիս Ղազարյանը զոհվեց 2020-ի հեկտեմբերի 13-ին: 19-ը դեռ չբոլորած այդ տղան իր կարճատև, բայց բովանդակային կյանքի ընթացքում հասցրեց դառնալ լավագույնը բոլոր ասպարեզներում ու հարաբերություններում՝ ընտանիքի օրինակելի որդի, նվիրված ընկեր, արժանապատիվ քաղաքացի ու հայրենասեր զինվոր:

Ճամբարակցի Սարգիսը, էջմիածնեցի Հայկն ու սիսիանցի Սամվելը (Սամվելը ներկա պահին ծառայության մեջ է, հեղ.) ծանոթացել են 2019 թվականի սեպտեմբերին, երբ առաջին անգամ ոտք դրեցին Երևանի Մխիթար հերացու անվան բժշկական համալսարան: Նրանց անմիջական շփումը շուրջ 5 ամիս է տևել, 2020 թվականի հունվարին Սարգիսը զորակոչվել է: Բայց այդ կարճ ժամանակահատվածում ընկերություն է ձևավորվել: Նրա 18-ամյակին երեք ընկեր նույն սեղանի շուրջ բաժակ բարձրացրեցին ու միաձայն խոստովանեցին՝ երեքի մոտ էլ կյանքում առաջին դեպքն է, երբ հասկացել են՝ ամուր ընկերություն ունենալու համար ժամանակի փորձություն հաղթահարելը պարտադիր պայման չէ:

«Մենք ժամերի ընթացքում մտերմացանք ու դրանից հետո անբաժան ընկերներ ենք եղել: Կա տեղ, որտեղ սիրում էինք միասին նստել: Ու հիմա բժշկականում ամեն ինչ Սաքոյին է հիշեցնում», - Aysor.am-ի հետ զրույցում հուզմունքով զոհված ընկերոջ մասին է պատմում ապագա բժիշկ Հայկ Խաչատրյանն ու շարունակում.

«Ինքն անհամբեր էր սպասում իր բանակ գնալուն, դա իր համար ուսումից կարևոր էր։ Ու հենց Արցախ էր ուզում գնալ, այդպես էլ արեց։ Սկզբում ծառայությունն անցկացրել է Հոկտեմբերյանի զորամասում, այնուհետև, որպես կրտսեր սերժանտ, դիրքի ավագ, տեղափոխվել է Մատաղիս: Ճիշտն ասած, ես հիմա ինձ շատ մեղավոր եմ զգում, Հոկտեմբերյանն ինձ մոտ է, բայց այդ ընթացքում իրեն չեմ այցելել։ Դե մտածում էի՝ երբ Արցախ գնա, գարունը կգնամ անտեղ, կտեսնեմ։ Բայց համավարակը ծրագրերս ձախողեց։ Բացարձակ մտավախություն չունեի, որ կարող է նա այլևս չվերադառնա»։

Պատերազմի մեկնարկից օրեր անց Հայկին հաջողվեց զրուցել ընկերոջ հետ՝ Սարգիսն էր զանգել... Զրուցակցիս դեմքին մի պահ ժպիտ է գալիս, վերապրում է այդ պահի զգացողություններն ու նշում՝ շատ էր ուրախացել, երբ Սարգիսի ձայնը լսել ու հասկացել էր՝ ողջ է:

«Այդ ընթացքում իր ընտանիքի անդամների ու իմ հետ է խոսել, ուրիշ ոչ մեկի հետ կապ չի հաստատել: Երբ առաջին անգամ զանգեց, ասաց՝ «Հայկո, ПК-ն գիտե՞ս որն ա»: Ասեցի՝ «հա, ո՞նց չգիտեմ»: «Դե պատկերացրու` ախպերդ էդ զենքով ի՞նչ ա արել... Բայց մի քիչ անտրամադիր եմ, հիմա էլ գրանատամյոտ (նռնականետ) եմ վերցրել, որ տանկ խփեմ, էն էլ երկու օր ա՝ տանկ չի գալիս»», - ընկերոջ խոսքերը փոխանցեց Հայկը։ 

Վերջին անգամ զրուցել են հոկտեմբերի 9-ին: Հայկն, իմանալով ընկերոջ չնահանջող տեսակը, խորհուրդ է տվել զգույշ լինել, հերոսություն չանել: Ընկերն էլ խոստացել էր՝ չի անի, ու վստահեցրել՝ ամեն ինչ նորմալ է: Միայն օրեր առաջ Հայկը Սարգիսի զինընկերներից է իմացել, որ Սարգիսն ու տղաներից մեկը նահանջ հրաման են տվել, զինվորներին իջեցրել՝ իրենք մնալով արդեն կորցվող դիրքում:

«Նրանք երկուսով 50 զինվորի կյանք են փրկել ու հենց այդտեղ էլ «սնարյադն» ընկել է իրենց վրա... Մինչ այդ էլ՝ հոկտեմբերի 7-ին, 13 հոգու կյանք է փրկել», - հպարտությամբ ու մեկտեղ ցավով ասում է նա։

Սերժանտ Սարգիս Ղազարյանի մարմինը զոհվելուց շաբաթներ անց են գտել: Ձեռքում քարտեզ է եղել, ծոցագրպանում՝ զինվորական գրքույկ, սնիկերս ու հեռախոս: Հայկն ընկերոջ զոհվելու մասին նրա մանկության ընկերոջից է իմացել՝ «զոհվել է, բայց մարմինը չեն գտնում»», - ասել է այդ պահին նույնպես ծառայության մեջ գտնվող Սարգիսի մանկության ընկերը, ինչը մեծ հույս է առաջացրել Հայկի ու Սամվելի սրտում՝ գուցե Սարգիսը չի զոհվել, գուցե նա դեռ կվերադառնա...

«Մինչև վերջին պահը հույս ունեինք, որ սխալմունք է եղել, որ նա ողջ ու առողջ կգտնվի... Բայց պատերազմից հետո Կարմիր խաչը մարմինը գտել էր, մարմնի կառուցվածքից և իր մոտ եղած փաստաթղթից ու հեռախոսից են հասկացել, որ ինքն է», - ասաց Հայկը։

Ընտանիքի միակ որդին էր, իրենից ավագ քույրն ունի, ով արդեն իր ընտանիքն է կազմել: Սիրած աղջիկ ուներ, ում նպատակները ևս կիսատ մնացին։ Ծնողները հիմա դժվարությամբ են համակերպվում իրենց զավակի ֆիզիկապես ներկա չլինելուն... Ավելի ճիշտ՝ ընդհանրապես չեն համակերպվում։

Զրուցակիցս շեշտում է՝ Սարգիսն ուժեղ ծնողներ ունի, արծվաշենցի հայրն, ով Արցախյան առաջին պատերազմի մասնակից է եղել, հոգեպես շատ ամուր, ուժեղ մարդ է։ Իր դաստիարակության արդյունքն է, որ Սարգիսը մինչև վերջին շունչը պաշտպանեց իր հայրենիքը, չընկրկեց, չնահանջեց, չխուսափեց։

«Սարգիսի հայրը ներկա պահին էլ ծառայության մեջ է, հրամանատար է։ Օգոստոսին սրտի վիրահատություն էր ունեցել, ու պատերազմի օրերին չկարողացավ գնալ Արցախ. Սարգիսն իմացել էր, որ հայրը կաթված է տարել, չէր թողնում, որ իր մոտ գնա։ Հենց հայրը պնդում էր՝ նեղանում էր։ Ու երբ հայրը որոշում է, որ պետք է չլսի նրան ու գնա՝ զինկոմիսարիատում չեն թողնում, բայց հասկանալով, որ իրենց արգելքն իզուր է, ստիպված ասում են՝ Սարգիսը զոհվել է... Դե իրենք արդեն գիտեին այդ մասին, ուղղակի փորձում էին հնարավորինս հետաձգել լուրն ասելու օրը, մինչև մարմինը կգտնեն», - մանրամասնում է Հայկ Խաչատրյանը։

Սարգիսի հայրը՝ Մասիս Ղազարյանը, Ճամբարակ տեղափոխվել է 1994 թվականին, երբ Արծվաշենը հանձնել են։ Սաքոն ընկերներին հաճախ էր ասում՝ երբ պատերազմը վերսկսվի, Արծվաշենը պիտի հետ բերի։

«Չէր տեսել, բայց արյունը կանչում էր, դա իր կյանքի գլխավոր նպատակն էր», - ձայնը ցածրացնելով՝ ընդգծում է ընկերն ու լռում։

Կբնութագրե՞ս Սարգիսին, փորձելով խախտել ճնշող լռությունը, հարցնում եմ ես։ 20-ամյա տղայի դեմքին նորից ժպիտ է հայտնվում.

«Չխոսկան էր, շա՜տ բարի։ Ընդհանրապես, խորիմաստ էր։ Անկեղծ եմ ասում, իմ կյանքում հանդիպած ամենահայրենասեր ու ամենաբարի մարդն էր։ Երբեք չեմ տեսել, որ ինչ-որ մեկից չարախոսի, որևէ մեկի նկատմամբ վատ տրամադրված լինի։ Առհասարակ, կյանքին շատ դրական, ուրախ, երիտասարդին բնորոշ աչքերով էր նայում։ Մեկ-մեկ էլ «նեռվերս ուտում էր», մեզ՝ տղաներիս, զանգում, ասում էր՝ «ո՚՞նց ես, քուրս»... Իսկ ինքը «ո՞նց ես» հարցին միշտ նույն պատասխանն ուներ՝ «արջի պես»։ Արջն իր համար կենդանիների արքան էր, շատ էր սիրում։ Մեկ էլ «Վիկինգներ» սերիալն էր սիրում: Հիմա նոր սերիաները դուրս են եկել, բայց ես էլ չեմ կարողանում նայել», - տխրությամբ նկատեց Հայկը։

19-ամյա հերոսը հուղարկավորվել է նոյեմբերի 19-ին՝ Ճամբարակի գերեզմանատանը։

20-ամյա Հայկն այս պատերազմում շատ ընկերներ է կորցրել, չէր պատկերացնում, որ այս տարիքում այդքան մոտ կզգա կորստի ցավն ու ծանրությունը ու այդքան հուժկու կլինի պատերազմի տված դասը։

«Ես ընդունում եմ, երբ ասում են՝ Աստված մեզ պատժեց։ Որովհետև ինքս գիտակցում եմ, որ մենք՝ թե՛ ես, թե՛ մյուսները, թե՛ հասարակությունը զոհված տղաների հետ շատ դեպքերում ճիշտ չենք վարվել, մեր վերաբերմունքը նրանց նկատմամբ շատ տեղերում է սխալ եղել։ Աստված մեզ իրենցով պատժեց, որ հասկանանք, թե առհասարակ ինչպես պետք է վերաբերվենք շրջապատին։ Վիրավորների, փրկված զինվորների կյանքն էլ բաշխեց, որպեսզի կարողանանք նրանց միջոցով ինքնամաքրվել ու նրանց հանդեպ վերաբերմունքով ցույց տանք մեր փոփոխությունը։ Տա Աստված, որ հայ ազգն էլ երբեք նման պատիժ, նման տեսքով պատիժ չստանա», - Aysor.am-ի հետ զրուցը եզրափակեց մերօրյա հերոսի ընկերը։

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:14 ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը Այսօր, 21:40 Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա է ստորագրվել Այսօր, 21:08 Հայրս բավական տգեղ պատասխաններ է հնչեցրել, ներողություն եմ խնդրում. Տիգրան Ավինյան Այսօր, 20:42 Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստաընկերությամբ. Թաթոյան Այսօր, 20:24 Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում հիվանդությունների նոր միջազգային դասակարգման 11-րդ վերանայման մեջ Այսօր, 19:57 Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է ավարտական փուլում գտնվող ծրագրերի շինարարական հրապարակներ Այսօր, 19:33 ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր Այսօր, 19:26 Անահիտ Մանասյանը Գյումրիում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ. քննարկել մարզում ՄԻՊ տարբեր ոլորտներում առկա խնդիրները Այսօր, 19:06 Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան Այսօր, 18:57 ՄԻՊ ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագիրը քննարկվել է համակարգող խորհրդի նիստում Այսօր, 18:49 Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել Այսօր, 18:28 Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ Այսօր, 18:17 Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել Այսօր, 17:46 Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև Այսօր, 17:42 130 000 դրամի աջակցություն՝ սահմանամերձ Ջաղացաձոր համայնքում 24 ամենախոցելի տնային տնտեսություններին. ԿԽՄԿ Այսօր, 17:34 Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ, բջջային կապ, հավելվածներ՝ «RED»փաթեթում Այսօր, 17:04 Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում Այսօր, 16:54 Սրբուհի Գալյանը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը Այսօր, 16:46 Տոնական օրերին մի՛ չարաշահեք աղը. Առողջապահության նախարարություն Այսօր, 16:35 Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը. հայտարարություն Այսօր, 16:32 Ապապետական վիճակ՝ Երևանի սրտում. Փաշինյանի նախկին օգնական Այսօր, 16:17 Եթե խոսում ենք «արկածախնդրությունից», հասկանանք՝ ե՞րբ սկսվեց այն, ո՞ւմ օրոք, ԼՂԻՄ-ից դուրս յոթ, վեց կամ հինգ շրջանների համար թափված արյունը ո՞ւմ ձեռքերին է. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 16:01 Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին Այսօր, 15:55 Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանում և մարզերում Այսօր, 15:51 Ստեփան Խաչատրյանը կազատվի քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Այսօր, 15:36 Ֆրանսիան մի քանի անգամ դիմել է ՌԴ-ին՝ առանց Կիևի մասնակցության երկխոսություն հաստատելու առաջարկով. Լավրով Այսօր, 15:27 Նիկոլ Փաշինյանը միացել է ԵԱՏՄ նիստին տեսակապով և ներկայացրել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները Այսօր, 15:21 Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի ենթադրյալ գնդակոծման մասին լուրերն անվանել են «շահարկում» Այսօր, 15:09 Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» 44-օրյայում. «Գեղարդ» հիմնադրամ Այսօր, 15:01 Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան Այսօր, 14:53 Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով Շիրակում է Այսօր, 14:33 Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (Տեսանյութ) Այսօր, 14:29 Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Այսօր, 14:21 Այսօր Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն է Այսօր, 14:05 Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն Այսօր, 14:00 Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. Խոսնակ Այսօր, 13:38 Պետությունը փրկելու համար անհրաժեշտ է ազատվել «ամբոխամիտ ու ամբոխավար» տարրերից․ Անանյան Այսօր, 13:29 Ավարտեցի ամանորյա ուղերձս․ Սիմոնյանը կրկնօրինակում է Փաշինյանին Այսօր, 13:26 Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապի միջոցով Այսօր, 13:22 Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով. Սիմիդյան Այսօր, 13:14 Ո՞րն է զիջումների սահմանը, ո՞ր պահին Փաշինյանը կասի՝ լավ սրանից հետո ես էլ չեմ կարող, սա իմ կարմիր գիծն է. Մամիջանյան (Տեսանյութ) Այսօր, 13:04 Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու, նա այսօր «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է. Սուրենյանց Այսօր, 12:54 Էրդողանի՝ Փաշինյանին այդ գիրքը նվիրելը նույնն է, թե բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի. Մամիջանյան (Տեսանյութ) Այսօր, 12:36 1 զոհ, 2 վիրավոր․ Աջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Այսօր, 12:29 Ձերբակալվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը Այսօր, 12:16 «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված Այսօր, 12:07 ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը Այսօր, 11:53 Սովորենք մեր արդեն սովորածը, հասկանանք մեր արդեն կարդացածը, եթե չենք սովորել, սովորենք, եթե չենք կարդացել, կարդանք․ Աննա Հակոբյանը կրկին կրթվելու կոչ է արել Այսօր, 11:35 Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Այսօր, 11:17 ՀԾԿ հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրին Այսօր, 11:11 Հերթական թեստի պատասխանին սպասելիս. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել Այսօր, 11:03 Երկու տասնյակ մոպեդի ու մեքենայի անհետացման գործով քրեական վարույթ է նախաձեռնվել Այսօր, 10:45 Կաշառք առաջարկած տղամարդիկ ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե Այսօր, 10:41 Արմավիրի մարզում 42-ամյա տղամարդը փորձել է ցած նետվել կամրջից, հաջողվել է փրկել նրա կյանքը Այսօր, 10:38 Շվեդ պատգամավորը դրական է գնահատում «Խաղաղության խաչմերուկը» և այդ ուղղությամբ Երևանի ջանքերը Այսօր, 10:34 Ադրբեջանում սուգ է հայտարարվել Այսօր, 10:24 Ինչո՞ւ Նիկոլն արհեստականորեն սկսեց բանավեճի թեման, պատրաստվում է ՀՀ-ն տանել նոր փորձության. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:03 Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենը կաշխատի 07:00-ից մինչև 02:00-ն Այսօր, 09:53 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:51 Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը Այսօր, 09:31 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել Այսօր, 09:25 «Փաստ». Իշխանությունը պահպանելու համար ոչ ադեկվատ դիսկուրսը որքան է շարունակելու Փաշինյանը Այսօր, 09:24 «Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Պետբյուջեից հատկացված 9 մլն 333 հազար դրամ արժողությամբ ամանորյա միջոցառումը նախատեսված էր որոշ ՔՊ-ականների երեխաների համար Այսօր, 09:21 «Հրապարակ». Ընդդիմության անվան տակ համայնքապետ դարձած Ահարոն Խաչատրյանը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել Այսօր, 09:19 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն կարողանում բերել դատարան Այսօր, 09:17 «Հրապարակ». Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կա Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Ինչպես է ստացվել, որ վարորդը դարձել է խորհրդական և ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին Այսօր, 09:14 «Հրապարակ». Փաշինյա՞նն է խուսափում ՌԴ մեկնելուց, թե՞ առանձնապես ցանկություն չունեն այլևս նրան ընդունելու Այսօր, 09:12 «Հրապարակ». ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից 25/12/2024 22:15 Բոուենի հիվանդություն. բուժման տարբեր մեթոդներ կան 25/12/2024 21:57 Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին 25/12/2024 21:35 Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին 25/12/2024 21:21 Goal.com-ը ներկայացրել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցանկը 25/12/2024 20:55 Առաջարկել են 5 ոստիկանի ազատել ծառայությունից 25/12/2024 20:32 ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր արդիականությունը, քանի որ Հայաստանի վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս․ Զախարովա 25/12/2024 20:10 Մալաթիայում թմրամոլի են ձերբակալել․ կասկածում են, որ նաև մեքենաների հայելիներ է գողանում 25/12/2024 19:53 Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է նոր ռազմական ագրեսիայի, Հայաստանի գործող վարչախումբը ոչ մի կերպ չի հակազդում․ «Հայաքվե» 25/12/2024 19:28 Պուտինը ԱՊՀ երկրներին կոչ է արել համագործակցել 25/12/2024 19:07 Ռուսաստանին հրադադարը ձեռնտու չէ․ Լավրով 25/12/2024 18:45 Իջման Սուրբ Սեղանի առջև Գևորգյան հոգևոր ճեմարանի ու Քահանայից պատրաստության լսարանի սաներին դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճաններ են տրվել (Տեսանյութ) 25/12/2024 18:28 Բուժական սովապահության առանձնահատկությունները. Ինչ անել, որ օրգանիզմին վնաս չհասցվի 25/12/2024 18:10 Մալուխներ ու սարքավորումներ են գողացել Մասիսում գտնվող գործարանի տարածքից 25/12/2024 17:54 Հունվարի որ օրերին 12-րդ դասարանցիները պետական ավարտական քննություններ կհանձնեն 25/12/2024 17:38 Մահացել է քանդակագործ, նկարիչ Օհան Պետրոսյանը 25/12/2024 17:24 Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները 25/12/2024 17:08 «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում 25/12/2024 16:53 «Աղբը մարդն է գեներացնում, ոչ թե քառակուսի մետրը, դա էր պատճառը, որ աղբահանության վարձը բնակարանում փաստացի ապրողների թվով էր հաշվարկվում»․ Արթուր Խաչատրյանը՝ նոր թանկացման մասին 25/12/2024 16:38 Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել 25/12/2024 16:30 Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ 25/12/2024 16:27 Արթիկի 17-ամյա բնակիչը 10 հազար անվանական արժեքով մեկական կեղծ թղթադրամ է տվել երեք հոգու 25/12/2024 16:17 Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին 25/12/2024 16:15 Լևոն Քոչարյանի օգնականի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց 25/12/2024 16:08 Հայաստանը բազմաթիվ դիվիդենտներ է ստանում ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունից․ Պեսկով 25/12/2024 16:00 Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը «անիծել» է Նիկոլ Փաշինյանին. գործը կգնա դատարան 25/12/2024 15:51 Քովիդ թեստս կրկին դրական է. Փաշինյան 25/12/2024 15:43 ՀՀ-ում տրամաբանությունը «թարս է աշխատում». ամբողջ աշխարհում ընդդիմությունն է իշխանությանը կանչում բանավեճի. Կոնջորյան (Տեսանյութ) 25/12/2024 15:38 Բարև ձեզ, այսպես կոչված, սպորտային լրագրողներ. Փաշիկ Ալավերդյանը նեղվել էր մարզական լրագրողների քվեարկության արդյունքներից 25/12/2024 15:32 Պետք չի մութ սենյակում սև կատու փնտրել. վարչապետն ասել է, թե ինչու չի մեկնել ՌԴ. Կոնջորյան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը