15/01/2021 14:08
Բարեգործական համերգ՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ. հասույթը կտրամադրվի պատերազմից վերադարձած, բուժում ստացած սոցիալապես անապահով զինվորների ընտանիքներին
«Հայաաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագրի աշխատակազմի նախաձեռնությամբ, հունվարի 30-ին ժամը 19.00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայոց բանակի օրվա կապակցությամբ և պատերազմում նահատակված զինվորների հիշատակին նվիրված բարեգործական համերգ։
Կատարումներով հանդես կգան Նարե Գևորգյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Հայկ Ղևոնդյանը, Գայա Արզումանյանը, Ավո Ադամյանը, Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը, Գոհար Հովհաննիսյանը, Ռուբեն Սասունցին, Մանչը, Անետ Աղաբեկյանը, Սաս Շախպարյանը, Արշակ Ստեփանյանը և այլոք։
Համերգի հասույթը առանձին ֆինանսական աջակցության տեսքով կտրամադրվի պատերազմից վերադարձած և վերականգնողական բուժում ստացած սոցիալապես անապահով զինվորների ընտանիքներին:
Տոմսերը ամգրագրելու համար զանգահարել 043 501 501: