15/01/2021 17:30
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսհաստատություններում փոփոխվել են օտարերկրացիների և սփյուռքահայերի ընդունելության ժամկետները
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսհաստատություններում փոփոխվել են օտարերկրացիների և սփյուռքահայերի ընդունելության ժամկետները, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունի:
Նշվում է, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված` օտարերկրացիների և սփյուռքահայերի համար ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարվա վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով, ինչպես նաև նախապատրաստական բաժիններում ընդունելության ժամկետները երկարացվել են մինչև 2021 թվականի հունվարի 15-ը: