16/01/2021 13:24
COVID-19-ի բրիտանական շտամը մինչ մարտ կարող է գերակշռող դառնալ ԱՄՆ-ում
Մեծ Բրիտանիայում ավելի վաղ հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամը կարող է գերակշռող դառնալ ԱՄՆ-ում մինչ մարտ:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնի ուսումնասիրության արդյունքներին:
Նշվում է, որ ԱՄՆ-ում այս տարբերակի մոդելավորված հետագիծը ցույց է տալիս 2021 թվականի սկզբին հիվանդությունների թվի արագ աճի հավանականությունը:
Պարզաբանվում է, որ հունվարի 13-ի դրությամբ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվելու մոտ 76 դեպք: