16/01/2021 14:35
Իշխանությունը հասարակական տրամադրություններ է ստեղծում, փորձում հասարակությանը տրամադրել՝ թուրքերի հետ «սիլի-բիլի» անելու. Իշխան Սաղաթելյան
Որ պահից մենք համակերպվենք մեր կորստի հետ, այս ծնկի եկած վիճակն ընդունենք, այդ պահից մենք, իբրև պետություն, իբրև ժողովուրդ, դատապարտված ենք ոչնչացման, Վանաձորում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ այսօրվա քաղաքական իշխանությունը հայրենիքի մի մասը հանձնելուց հետո ամենաբարձր մակարդակով հասարակական տրամադրություններ է ստեղծում, փորձում հասարակությանը տրամադրել՝ «թուրքերի հետ սիլի-բիլի անելու»։
«Մենք պետք է մերժենք սա։ Այո, գալու է ժամանակը մեր կորցրածը վերադարձնելու», - ասաց Սաղաթելյանը։