16/01/2021 14:22
Իշխանությունը պետք է փոխվի, ժողովուրդը պետք է ոտքի կանգնի. Վազգեն Մանուկյան
Իշխանությունը պետք է փոխվի, Վանաձորում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Ոչ թե հերոսների մի երեք-չորս հոգանոց խումբ մտնի իշխանությունը փոխի, դրանից երկիրն օգուտ չունի, իշխանությունը պետք է փոխվի ժողովրդի միջոցով, ժողովուրդը պետք է ոտքի կանգնի», - ասաց նա։
Մանուկյանը նշեց, թե արտահերթ ընտրությունների հարցը օրակարգ բերելը նոր խաբկանք է։
«Նիկոլ Փաշինյանն ունի թիմ, դա «Իմ քայլը» չէ, դա մի քսան հոգանոց մարդիկ են, որոնց մի զգալի մասը տարբեր երկրների լրտեսներ են, որոնք իրականացնում են դրսի ծրագրեր», - ասաց վարչապետի թեկնածուն։
Վազգեն Մանուկյանի խոսքով՝ իրենք հաղթելու են։
«Եթե մենք չհաղթենք, եթե չփոխվի իշխանությունը, ուրեմն Հայաստանը դատապարտված է», - ասաց նա։