16/01/2021 11:25
Մոտ 100 խաղաղապահ Լեռնային Ղարաբաղի դիտակետերում ստացել է «Սպուտնիկ-V»-ի իր չափաբաժինը (Տեսանյութ)
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմական բուժաշխատողները սկսել են խաղաղապահների պատվաստումները Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքի դիտակետերում:
Օրվա ընթացքում Արցախի Մարտունու և Մարտակերտի շրջանների երեք դիտակետերում զորախմբի բժիշկների շարժական բրիգադները պատվաստել են մոտ 100 զինծառայողի:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է առաքվել պատվաստանյութի մոտ 2 հազար չափաբաժին, որը բավարար է խաղաղապահների ամբողջ անձնակազմին սպասարկելու համար: Պատվաստանյութն առաքվել է հատուկ ջերմային տարաներով, որոնք ապահովել են պատվաստանյութի անվտանգությունը տեղափոխման ընթացքում:
Պատվաստումը կատարվելու է երկու փուլով: