16/01/2021 12:48
Կապիտոլիումի ոստիկանությունը դեռ երեք օր առաջ նախազգուշացրել էր հնարավոր անկարգությունների մասին
Կապիտոլիումի ոստիկանությունը անկարգություններից երեք օր առաջ զեկույց էր հրապարակել՝ նախազգուշացնելով Կոնգրեսի շենքի վրա հնարավոր հարձակման մասին, հայտնում է Washigton Post-ը՝ վկայակոչելով փաստաթուղթը:
«Գործող նախագահի կողմնակիցները 2021 թվականի հունվարի 6-ը համարում են նախագահական ընտրությունների արդյունքները փոխելու վերջին հնարավորությունը: Հուսահատության և հիասթափության այս զգացումը կարող է հանգեցնել բռնության: Ի տարբերություն ընտրություններից հետո նախորդ բողոքների, հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցների թիրախը կարող է լինել ոչ թե պատասխան բողոքի ցույցերի մասնակիցները, ինչպես նախկինում, այլ հենց Կոնգրեսը », - մեջբերում է թերթը փաստաթղթից մի հատված: