16/01/2021 21:21
Միքայել Մինասյանը հրապարակեց Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ապացույցը
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել է՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը 2005 թվականից հանդիսանում է Թուրքիայի գործակալ և տարիներ շարունակ Թուրքիային վաճառել է Հայաստանի գաղտնիքները:
Որպես ապացույց՝ նախկին դեսպանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է լուսանկար, որտեղ ասվում է, որ ՀՀ օրենսդրության շրջանակում Միրզոյանը համաձայնել է իր տեղեկությունները տրամադրել ԱԱԾ-ին: