16/01/2021 22:46
Միքայել Մինասյանն առաջարկում է փորձաքննության տանել Արարատ Միրզոյանի ձեռագիրը
Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարացման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը, Ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ անդրադառնալով ԱԺ Նախագահ Արարատ Միրզոյանի հերքմանը, թե ինքը գործակալ չէ:
«Փաստը հրապարակված է, առաջարկում եմ փորձաքննության տանել թուրքի շպիոնի ձեռագիրը և ցուցմունք վերցնել, թե ինչ հանգամանքներում է դարձել Հայաստանի ԱԱԾ գործակալ:
Եթե էլի փորձի տափակաբանություններ դուրս տալ, պատասխանը չի ուշանա:
Հ.Գ. ստելը ձեր մենաշնորհն է, հայրենիք ծախածների ու թուրքի գործակալների ոհմակ», - գրել է Մինասյանը:
Ավելի վաղ Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ Միրզոյանը տարիներ շարունակ հանդիսացել է Թուրքիայի գործակալ: Բացի այդ, նա հրապարակել էր Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ապացույցը: