16/01/2021 21:09
Արարատ Միրզոյանը հանդիսանում է Թուրքիայի գործակալ և տարիներ շարունակ վաճառել է Հայաստանի գաղտնիքները. Միքայել Մինասյան (Տեսանյութ)
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը 2005 թվականից հանդիսանում է Թուրքիայի գործակալ և տարիներ շարունակ Թուրքիային վաճառել է Հայաստանի գաղտնիքները, քիչ առաջ «Փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին» տեսանյութում հայտարարեց Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Արարատ Միրզոյանը 2005 թվականից հանդիսանում է Թուրքիայի գործակալ, իսկ 2007 թվականից նաև՝ Հայաստանի ԱԱԾ ագենտ», - ասաց Մինասյանը:
Նրա խոսքով՝ երբ Հայաստանի ԱԱԾ-ն հայտնաբերել է Միրզոյան-Թուրքիա կապը, նրան պարտադրել է «դառնալ «двойной агент»»:
Միքայել Մինասյանը խոստացավ Միրզոյանի՝ գործակալ լինելու ապացույցը հրապարակել Տելեգրամի իր ալիքում։