18/01/2021 11:51
COVID-19 դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 95 միլիոնը
Աշխարհում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 95 միլիոնը: Այս մասին հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանը:
Վերջին տվյալով՝ 95 003 533 մարդու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: COVID-19 դեպքերի աշխարհում ամենամեծ քանակությունը հայտնաբերվել է ԱՄՆ-ում՝ ավելի քան 23,9 միլիոն:
Համավարակի ողջ ընթացքում աշխարհում մահացել է ավելի քան երկու միլիոն մարդ, ապաքինվել է ավելի քան 52,2 միլիոն բուժառու: