18/01/2021 11:58
Մեր եղբայրներն ու քույրերը ադրբեջանական բանտերում են, ինչպե՞ս գնալ նրանց տներ, նախընտրական բուկլետ տալ. Մարուքյան
Չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է հիմա արտահերթ խորհրդարանական ընտրություն կազմակերպել, խորհրդարանում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մեր եղբայրներն ու քույրերը ադրբեջանական բանտերում են, ինչպե՞ս գնալ նրանց տներ, նախընտրական բուկլետ տալ: Չեմ պատկերացնում արտահերթ խորհրդարանական ընտրություն այն վիճակում, որ մեծ թվով մեր հերոս նահատակների ճանաչման գործընթացն է գնում: Ինչպե՞ս եք գնալու նրանց բակերում բարձրախոսով խոսելու», - ասաց նա՝ ավելացնելով, որ քանի որ իշխանությունը սպառնում է արտահերթ ընտրությամբ, իրենք պատրաստ են:
Մարուքյանը ներկայացրեց նաև ընթացակարգը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական, որից հետո երկու անգամ վարչապետը չի ընտրվում, և խորհրդարանն ինքնալուծարվում է:
«Այլ ընթացակարգ չկա», - ընդգծեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը: