18/01/2021 14:22
Լեռնային Ղարաբաղը Հայաստանից կտրելու հարց երբեք չի առաջացել. Լավրով
Լեռնային Ղարաբաղը Հայաստանից կտրելու հարց երբեք չի առաջացել, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ոչ ոք երբևէ չի հերքել Հայաստանի և Ղարաբաղի կապը, բոլոր տասնամյակների բանակցությունների ընթացքում երբեք չի եղել հարց Հայաստանն ու Ղարաբաղը միմյանցից կտրելու մասին: Եվ դա է պատճառը, որ Լաչինի միջանցքը որպես հայեցակարգ չի մերժվել ոչ մեկի կողմից, և դա դեռ կողմերի համաձայնության առարկա է՝ ներառյալ մեր ադրբեջանցի հարևանների համաձայնությունը», - ասել է Լավրովը այսօր կայացած մամուլի ասուլիսում: