18/01/2021 14:34
Լավրով. Այժմ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեմայի առաջադրման համար ամենալավ ժամանակը չէ
Ապագայում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումը հնարավոր կդառնա, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Ես մեծ հույս ունեմ, որ հիմա հույզերը հետին պլան կմղվեն: Ի դեպ, հենց դա է պատճառը, որ այժմ ամենալավ ժամանակը չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեման որպես առաջնահերթություն առաջադրելու համար, այն մնում է ապագայի համար», - ասել է նա:
Նա վստահեցրել է, որ ռուս խաղաղապահները կապահովեն ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմերի շահերը:
«Եվ մենք պետք է վերադառնանք կարգավիճակին: Գլխավորն այն է, որ կարգավիճակի տեսանկյունից հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունենան կոնկրետ, հանգիստ իրավական քննարկումներ՝ բարիդրացիության հիման վրա, որը մենք բոլորս պետք է վերականգնենք տարածաշրջանում», - ասել է Լավրովը: