18/01/2021 14:27
Լավրովը պատճառ չի տեսնում Հայաստանի պաշտոնատար անձանց շփումները Ղարաբաղի հետ խոչընդոտելու համար
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պատճառ չի տեսնում Հայաստանի պաշտոնատար անձանց շփումները Ղարաբաղի հետ խոչընդոտելու համար:
«Եթե մենք համաձայն ենք, և բոլորը համաձայն են դրան, որ պետք է կապ լինի Ղարաբաղի հայերի և Հայաստանի հայերի միջև, ապա ես պատճառներ չեմ տեսնում, թե ինչու է պետք խոչընդոտել այս մակարդակի շփումները», - ասել է նախարարը մամուլի ասուլիսում:
Ավելի վաղ Ադրբեջանից հայտարարել էին, որ ՀՀ պաշտոնատար անձինք նախքան Ղարաբաղ մեկնելը, պետք է այցի մասին թույլտվություն ստանան Ադրբեջանից: