18/01/2021 15:50
Գաղտնի հավելվածներ չկան. Լավրովը` Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության մասին
Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղում վեց շաբաթյա ռազմական գործողությունների մասին, չի պարունակում որևէ «գաղտնի հավելված», երկուշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Գաղտնի հավելվածներ չկան: Եվ ես չեմ տեսնում, թե որ թեմաները կարող են որոշ «գաղտնիքների» առարկա լինել», - ասել է Լավրովը մամուլի ասուլիսում: