19/01/2021 15:36
Իշխանությունը վախենում է պատերազմի ընթացքի կամ դրա նախապատրաստական շրջանի քննությունից. Մարուքյան
Իշխանությունը վախենում է պատերազմի ընթացքի կամ դրա նախապատրաստական շրջանի քննությունից, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Եթե իշխանությունը չունի մեղքեր, սխալներ, բացթողումներ, որը ՀՀ-ին կանգնեցրել է այս արհավիրքի առաջ, նրանք շատ հանգիստ կարող էին ասել՝ եկեք քննենք։ Բայց դա տեղի չունեցավ։ Մեր բոլոր առաջարկները տապալվում են։ Իսկ քանի դեռ դա այդպես է, այս քաոսը կանգ չի առնելու», - ասաց Մարուքյանը: