19/01/2021 12:57
«Հաղթելու ենք» կարգախոսին փոխարինեց «Լռում ենք» կարգախոսը. Սեյրան Օհանյան (Տեսանյութ)
Պատերազմի ժամանակ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած ամբողջ քաղաքականության հետևանքով մենք պարտություն կրեցինք, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Այսօր էլ «Լռում ենք» կարգախոսի ներքո են գործում», - ասաց նա։
Օհանյանը նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մոսկովյան այցի ամենակարևոր խնդիրներից մեկը ռազմագերիների վերադարձն էր։
«Ադրբեջանն ու ռուս-թուրքական տանդեմն իրենց ազդեցությունն են շարունակում գործել Հայաստանի իշխանությունների վրա, դա է պատճառը, որ ասում ենք՝ իշխանությունները պետք է փոխվեն», - ասաց նա։
Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ հունվարի 11-ին ստորագրած փաստաթղթով հակառակորդը ընդլայնելու է թուրք-ադրբեջանական տանդեմը։