19/01/2021 09:43
«Փաստ». Դավթյանն անկեղծացել է, որ կան բավարար հիմքեր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
«Փաստ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերջերս նեղ անձնական միջավայրում անկեղծացել է իր շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ։
Մասնավորապես, ըստ թերթի աղբյուրի, նա նշել է, որ պետական դավաճանության մասին հաղորդումները պարունակում են բավարար հիմքեր քրեական գործ հարուցելու և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար։ Հատկապես անխոցելի է իրավաբան գիտնականների կողմից ներկայացված հաղորդումը, որը իրավական առումով ենթադրում է Նիկոլ Փաշինյանի անհապաղ ձերբակալություն։
«Դավթյանը անհանգստություն է հայտնել այն մասին, որ ինքը կարող է դառնալ քավության նոխազ այս գործընթացում, սակայն գիտակցելով այս ամենը՝ չի կարող կատարել որևէ կոնկրետ քայլ՝ Հայաստանի անվտանգության համար նոր սպառնալիքներ չհարուցելու մտավախությամբ։
Դավթյանը չի պատրաստվում իր վրա վերցնել Նիկոլ Փաշինյանի արածների համար պատասխանատվությունը և ճիշտ պահին կանի բոլոր անհրաժեշտ գործողությունները», - գրել է թեթրը: