19/01/2021 15:05
Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր էպիկենտրոն
Վերջին մեկ օրվա ընթացքում Չինաստանում հայտնաբերվել է Covid-19 կորոնավիրուսով վարակման 118 նոր դեպք, որից 106-ը գրանցվել է երկրի ներսում, երեքշաբթի հաղորդել է ՉԺՀ Պետական առողջապահական կոմիտեն:
Կորոնավիրուսային վարակի հետ կապված հիվանդություններից մահվան դեպքեր չեն արձանագրվել: Կիրակի` հունվարի 17-ին, հայտնաբերվել է 109 նոր վարակված, երկրի ներսում՝ 93, մահեր չեն եղել:
Երկուշաբթի ներքին արակների նոր էպիկենտրոնը հյուսիսարևելյան Ցզիլին նահանգն էր, որտեղ գրանցվել է վարակների թվի աճ: