20/01/2021 16:50
«Ալիևի հայտարարություններն իրարամերժ են». ԱԳ նախարարը կարծում է՝ հակամարտությունը մտել է նոր փուլ
Ալիևի հայտարարություններն իրարամերժ են, խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը:
Նա ընդգծեց, որ Ադրբեջանի ղեկավարը մի կողմից նշում է, որ հակամարտությունը լուծված է, մյուս կողմից նախաձեռնում է հակամարտությունը բորբոքող, սադրիչ հայտարարություններ:
«Դա վկայում է, որ, հավանաբար, հակամարտությունը մտել է նոր փուլ, որտեղ անհրաժեշտ է հայկական կողմերի միասնական օրակարագ ձևավորել», - նշեց նախարարը: Այդ առումով նա կարևորեց իր այցն Արցախ: