20/01/2021 15:55
ԵՄ ղեկավարը հայտարարել է, որ Բայդենի օրոք ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները չեն վերանա
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի իշխանության գալու հետ Միացյալ Նահանգների և Եվրամիության հարաբերություններում անհամաձայնությունները չեն վերանա, հայտնում է ТАСС-ը:
Նրա խոսքով՝ իրավիճակը չի փոխվի «մոգական փայտիկով»:
Սակայն նա չի բացառել երկու կողմերի միջև նոր հարաբերությունների կառուցման հնարավորությունը:
«Մանդատի առաջին օրը ես դիմում եմ ԱՄՆ նոր նախագահին. եկեք կառուցենք նոր հարաբերություններ հանուն ավելի ուժեղ Ամերիկայի, ավելի ուժեղ Եվրամիության և ավելի լավ աշխարհի», - ընդգծել է Միշելը: