20/01/2021 12:00
Թրամփը ներում է շնորհել 73 մարդու. նա չի ներել Սնոուդենին
ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել 73 մարդու, այդ թվում՝ իր նախկին խորհրդական Սթիվեն Բեննոնին, ինչպես նաև` մեղմացրել ևս 70 մարդու պատիժ:
Ներվածների ամբողջական ցուցակը հրապարակված է Սպիտակ տան կայքում:
Նշվում է, որ Բեննոնը մեղադրվել է խարդախության համար՝ «քաղաքական նախագծին մասնակցելու» պատճառով:
Ըստ ցուցակի՝ Թրամփը չի ներել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին և Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) և Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) սպա Էդվարդ Սնոուդենին: