20/01/2021 16:47
Չենք համաձայնելու պնդումներին, թե Շուշին կարող է դառնալ թուրքական մշակութային կենտրոն. Շուշին հայկական մշակութային կենտրոն է. ԱԳ նախարար
Շուշին հայկական մշակութային կենտրոն է, խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը:
«Անկախ այն հանգամանքից՝ ով ինչ է հայտարարում, մենք չենք համաձայնելու պնդումներին, թե Շուշին կարող է դառնալ թուրքական մշակութային կենտրոն», - ասաց Այվազյանը:
Նախարարը վստահ է, որ ստանալու ենք միջազգային հանրության աջակցությունը: