20/01/2021 16:30
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 21152 դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 21152 դեպք: Նախորդ օրը հայտնի էր դարձել 22857 դեպքի մասին: Ընդհանուր առմամբ՝ համավարակի սկզբից երկրում հաստատվել է COVID-19-ի 3 633 952 դեպք:
Օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված 597 մարդ: Նախօրեին մահացել էր 471 բուժառու: Մահվան ընդհանուր թիվը 67 220 է:
Երկրում համավարակի ամբողջ ժամանակահատվածում COVID-19-ից ապաքինվել է 3 027 316 բուժառու: Օրվա ընթացքում ապաքինվել է 25 290 մարդ, նախորդ օրը՝ 18 333-ը: