20/01/2021 18:14
Կարող ենք քննարկել արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ հուշագրի ստորագրումը. Տիգրան Ավինյան
Այսօր էլ պատրաստ ենք արտահերթ ընտրություններին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պաշտոնապես ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստանի» անդամ Արմեն Եղիազարյանը՝ հարց ուղղելով վարչապետին, թե պարտասրվու՞մ է արտահերթ ընտություն իրականացնել հրաժարականի միջոցով:
Հարցին, սակայն, պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Այս կետից արդեն մենք կարող ենք գործնական քայլերի գնալ և նախնական փուլում քննարկենք արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ հուշագրի ստորագրումը: Նույն հուշագրի ստորագրմանն ենք հրավիրում «Բարգավաճ Հայաստանի» մեր գործընկերներին, որպեսզի այդ քաղաքական հարցը որոշակիություն ստանա», - ասաց նա:
Ավինյանը նկատեց՝ այսօր առաջին անգամ է, որ ընդդիմության կոմից հստակ դիրքորոշում է արտահայտվում:
Արձագանքելով, սակայն, ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ արտահերթ ընտրությունները պետք չէ կապել հուշագրի և նախապայմանների հետ:
«Եթե վստահ եք ձեր քաղաքական ուժի, ձեր հանդեպ վստահության վրա, այդ հուշագրերը պետք չեն: Հուսով եմ՝ մենք հասկանում ենք, թե ինչ հուշագրի մասին է խոսքը: Դուք վտանգ չպետք է զգաք», - ասաց «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչը:
Ավինյանն էլ, հուշագրի հանգամանքը մեկնաբանելով, ասաց, որ եթե կոնսենսուսի են գալիս, հուշագիրը համաձայնության արձանագրում է կողմերի միջև: