21/01/2021 11:43
Առողջապահության փոխնախարարը նշանակվեց Շիրակի մարզպետ
Կառավարության այսօրվա նիստին որոշում կայացվեց Տիգրան Պետրոսյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից ազատել:
Մեկ այլ որոշմամբ՝ Հովհաննես Հարությունյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ:
Հովհաննես Հարությունյանը նախ շնորհակալություն հայտնեց իրեն վստահության համար:
«Մեծ պատիվ է ստանձնել Շիրակի մարզպետի պաշտոնը, ծառայել Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին, մանավանդ այս դժվարին ժամանակներում», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ Հովհաննես Հարությունյանը նախկինում բարձր պետական պաշտոն զբաղեցրել է և եղել է առողջապահության նախարարի տեղակալ: