21/01/2021 18:26
Վրաստանի տնտեսությունը մինչև 2024 թվականը պետք է պատրաստ լինի ԵՄ հայտ ներկայացնելուն. Գախարիա
Երկրի տնտեսության մեջ շարունակական կառուցվածքային բարեփոխումները կարևոր նշանակություն ունեն եվրոպական ինտեգրացիային հասնելու համար, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
«Բոլորը պետք է քաջ գիտակցեն, որ կարևոր է երկրի տնտեսության մեջ կառուցվածքային բարեփոխումների շարունակականությունը մեր հիմնական նպատակին՝ եվրոպական ինտեգրմանը հասնելու համար, ինչպես նաև մակրոտնտեսական կայունության պահպանումը և տնտեսական ոլորտի հետ կապված բոլոր բարեփոխումները: Առաջիկա տարիներին դրանց արդյունավետությունը ծայրաստիճան կարևոր կլինի, առաջին հերթին՝ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար, և երկրորդ, որ երկիրը տնտեսապես պատրաստ լինի մինչև 2024 թվականը և ներկայացնի ԵՄ-ին լիիրավ անդամակցության բարձր և արժանի դիմում: Դա պահանջում է համակարգված աշխատանք», - ասել է Գախարիան: