21/01/2021 17:54
Վահան Քերոբյանը մեկնում է Իրան. քննարկելու է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Իրան. որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քերոբյանի հետ միասին Իրան կգործուղվեն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երրորդ քարտուղար Գարիկ Գրիգորյանը։
Նրանք Իրանում կլինեն 2021 թվականի հունվարի 22-26-ը։
Քերոբյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն կներկայացնի Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: