21/01/2021 11:41
Չգիտեմ էլ, թե Խորհրդային Հայաստանի վարչական սահմանի քա՞նի տոկոսն ենք արդեն տվել Ադրբեջանին. Մելքումյան
Բանավոր հետ ենք քաշվում, խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով Սյունիքում մեր դիրքերին:
«Գորիսում նրանց դիրքերը 26 կմ առաջ էին՝ առանց որևէ բանի, Կապանից 9 կմ ենք հետ քաշվել, Մեղրիից՝ քանի կիլոմետր... Ո՞վ է այդ իրավունքը տվել, որ բանավոր հրամանով մենք հետ գանք: Ես հիմա չգիտեմ էլ, թե Խորհրդային Հայաստանի վարչական սահմանի քա՞նի տոկոսն ենք արդեն տվել Ադրբեջանին», - ասաց պատգամավորը:
Նա ընդգծեց, որ Գորիս-Կապան ճանապարհի ձախ հատվածում գտնվել է խորհրդային գյուղի փոստը՝ հարց հնչեցնելով, թե ինչպե՞ս կարող էր փոստը գտնվել Ադրբեջանի տարածքում:
«Հետաքրքրվել ենք՝ այդ տարածքի համար Խորհրդային Հայաստանը տվել է այլ տարածք: Հիմա և նա է Ադրբեջանինը, և սա», - նշեց Մելքումյան: