21/01/2021 11:56
Էվրիլ Հեյնսը նշանակվել է ԱՄՆ հետախուզության ղեկավար
ԱՄՆ Սենատն Էվրիլ Հեյնսին հաստատել է Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում: Այս մասին Twitter-ում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Ես ողջունում եմ, որ Սենատը կախվածությունից հրաժարվել է և մեր ազգային անվտանգությունն առաջնահերթ համարել: Այսօր ամերիկացիները կարող են հանգիստ քնել՝ իմանալով, որ էվրիլ Հեյնսը հաստատվել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում», - գրել է նա:
Հեյնսը դարձել է առաջին կինը, ով նշանակվել որպես ամերիկյան հետախուզության ղեկավար: Նախագահ Օբամայի օրոք նա ծառայում էր որպես Ազգային անվտանգության խորհրդականի առաջին տեղակալ և ԿՀՎ փոխտնօրեն: Այդ ժամանակ նա առաջին կինն էր, ով զբաղեցրել էր այս երկու պաշտոնները: