21/01/2021 14:50
Բայդենը ծանուցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ԱՀԿ ԱՄՆ-ի վերադարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որում նա հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը Միացյալ Նահանգների վերադարձի մասին: Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
«Այս նամակով Միացյալ Նահանգների կառավարությունը հետ է կանչում 2020 թվականի հուլիսի 6-ին թվագրված մի նամակ, որում ասվում էր, որ Միացյալ Նահանգների կառավարությունը մտադիր է դուրս գալ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից 2021 թվականի հուլիսի 6-ից», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նամակում նշվում է նաեւ, որ ԱՄՆ-ը մտադիր է մնալ ԱՀԿ անդամ:
Բայդենը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է ամբողջությամբ մասնակցել գլոբալ առողջությանը սպառնացող վտանգների դեմ պայքարին և այդ հարցում համաշխարհային առաջնորդի դեր ունենալ: