21/01/2021 12:05
Գեորգի Կուտոյանի գործը չի կարճվել. հաստատապես ինքնասպանություն է եղել. ՔԿ նախագահի տեղակալ (Տեսանյութ)
Դիմում է ներկայացվել վարույթ իրականացնող մարմնին, որպեսզի տվյալներ չհրապարակվեն, անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի գործին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:
Նա նշեց, որ գործը չի կարճվել:
«Կասկածյլաներ, մեղադրյալներ չունենք: Նախաքննությունը շարունակվում է, օպերատիվ հետախուզական միջոցառումները, փորձաքննություններն ամբողջությամբ կատարվել են: Քրգործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով, հիմքեր այլ հոդվածով հարուցելու որակման համար չեն եղել», - տեղեկացրեց նա:
Հարցին՝ կարո՞ղ է հաստատել, որ ինքնասպանություն է եղել, Արթուր Մելիքյանը պատասխանեց. «Հաստատապես»: